ԵՍ ՄԱՐՄԻՆԴ ՆՎԱԳԵ՛Լ ԵՄ ՈՒԶՈՒՄ…

Սիրելի՛ս, հոգուդ մերկությունն եմ տեսնում…

Հմայքիդ խայտյանքը չի կարող իմ ամենատես աչքից թաքցնել հոգուդ խորունկ անդունդը, որ… սիրով է լի, կրքով ու կարոտով է լի:

Մի՛ մոռացիր, ես շոշափում եմ այն… շոշափում եմ հոգիդ… իմ կոշտ մատներով նվագելով մարմնիդ թովշանքը… որ Ցնորք ու Կիրք է կոչվում…

Մի՛ թաքնվիր ամոթխածության շղարշի տակ: Իմ աչքերը հոգուդ մեջ են, ցնորքիդ հետ… մի՛ թաքնվիր…

Ընդառա՛ջ եկ ինձ, ու ազատ թող կամքդ, արձակիր հույզերդ ու… որսա, որսա՛ խենթություն կոչվող հայացքս…

Սիրելի՛ս… մի՛ վախեցիր: Երբեք մի՛ վախեցիր խենթ լինել:

Կիսատ ցնորքներ, սառը կիրք, անգույն ծաղիկներ չեն լինում…

Թե տաք ես՝ ազատ արձակիր հույզերդ, ու գիրկս եկ: Ես, նվագե՛լ եմ ուզում:

Զգա՛ կոշտ մատներիս քնքուշ շոյանքն ու հոգուդ անձնատուր ջերմությունը փոխանիցիր Ցնորքիդ… թող Ցնորքդ նվագակցի ինձ…

Ու թե տաք ես՝ մի մարիր հոգուդ Արևը… եկ գիրկս, թող Արևդ ջերմացնի ինձ… ես մարմինդ, նվագե՛լ եմ ուզում ջերմացրու՛ հոգիս…

 

Facebooktwittergoogle_pluslinkedin