ԵՍ ԳՐԿՈՒՄ ԵՄ ԽԱՎԱՐԸ

Ճամփորդել եմ ուզում… դեպի Չգոյը, դեպի Անհունը…

Տիեզերք… անծիր… ուր… շատ կան աստղեր, արևներ, բայց… հավիտենական խավար է, անհուն ու անսահման խավար:

Իսկ խավարում գեղեցիկ է… Լույսը… փոքրիկ մի առկայծում անգամ և խավարը ցրվում է, նահանջում է…

Խավար… դու խտացնում ես… Լույսը…

Լույսն ու Խավարը թվում է՝ թշնամիներ են: Բայց… ցերեկով վառված ճրագը լույս չի տալիս…

Լույսը տեսնելու համար պետք է ճամփորդել… Խավարի մեջ…

Ես խարխափում եմ խավարում և փորձում շոշափել… Լույսը…

Ավաղ, Լույսն էլ աներևույթ է, անշոշափելի…

Լույսը քեզ առկայծում է, բայց այն քեզ գրկել անկարող է… նա լուսավոր կետ է…

Քեզ պարուրում է… Խավարը… Մու՛թը…

Անհունի մեջ լուսատուներ շատ կան, նրանք առկայծում են, բայց Անհունն ինքը… Խավարն է… անծայրածիր, լուռ ու… գրկող…

Facebooktwittergoogle_pluslinkedin