Ես արժանի չեմ քո սիրուն, քո տառապանքին…

Սեպտեմբերի 7…
Խորհրդանշական օր…
Օր, որ պետք է սկիզբը լիներ բարու, գեղեցիկի, սիրո… մենք ճանապարհ ընկանք՝ մի կտոր կարմիր, ալ կարմիր արև քո ազդրին…
Ամեն ինչ այնքան գեղեցիկ էր, հուզիչ, կրքով ու սիրով լի՝ ասես մի գտնված երազ… անգամ արևի շիկնանքը ազդրիդ….
Բայց ո՞վ կպատկերացներ, որ այդ ճամփան տանում է դեպ հիասթափություն, դեպ անդունդ, ուր սև ստվերներ են միայն…
Իսկ արևի շիկնանքն ազդրիդ… հետո, շատ հետո հասկացա, որ ինքդ շիկնել ի զորու չես, որ վաղուց, շատ վաղուց կորցրել ես շիկնելու ունակությունը… շիկնել կարող են ազնիվ հոգիները միայն…. Դրա համար շիկնանքը միայն ազդրիդ էր….
-Դու կսիրե՞ս ինձ, կառնե՞ս…,-հարցրեցիր…
-Իսկ ինչու՞ չէ…
-Չէ, չես առնի… իմ նմանն արժանի չէ, իմ նմանին չեն առնում…
Ահա ամենաանկեղծ խոսքերը, որ լսեցի քեզնից այդ երկու տարվա ընթացքում… պոռթկու՞մ էր դա… չգիտեմ, համենայնդեպս՝ անկեղծ ու ազնիվ էիր այդ պահին… քո նմանին իսկապես…
Չէ, ներիր, մեկ անգամ, ևս մեկ անգամ ազնիվ ու անկեղծ եղար…
Նկուղում, մութի մեջ… երբ մեղանչում էիր որպես դավաճան, որպես ստոր ու նենգ դավաճան, դարձյալ անկեղծ ու ազնիվ էիր՝
-Ես արժանի չեմ քեզ…. hushatetr արժանի չեմ քո ցավին, որ հիմա ապրում ես իմ պատճառով, իմ դավաճանության պատճառով….
Ահա… երկու անգամ, երկու տարվա ընթացքում… ահա ազնվությանդ ու անկեղծությանդ ողջ պաշարը…
Իսկ հիմա, հիմա փետուրս թաթախելով արհամարհանք կոչված թանաքի մեջ, գրում եմ… դու իսկապես արժանի չես… ծախուն իսկապես արժանի չէ…
07.09.2012
Հատված հին Հուշատետրից

Facebooktwittergoogle_pluslinkedin