Եկ այս գիշեր…

Գեթ մի գիշեր…
Թող, որ վառվեմ,անէանամ ես քո հոգում,
Դառնամ ցնորք,երազ, տեսիլք՝ լոկ քո սրտում,
Անհագ սիրով,կրքի դողով թող սարսռամ քո տաք գրկում,
Թող համբույրիդ համը զգամ ու կրքերիդ գերին դառնամ…

Գեթ մի գիշեր…
Աստղերով լի, լուսնաթաթախ մի տաք գիշեր,
Լինեմ քոնը, քո խելառը, քո տարփածուն, բռնակալը…
Թող քո վառված ու թեժացած տաք հնոցում,
Զգամ կրքիդ, բորբ արևիդ մի արբեցում…kanacihmtutyunner1

Գեթ այս գիշեր…
Ե՛կ վայելենք,տրվենք կրքին ու տարփանքին,
Մտնենք սիրո մի անդաստան, դուռը գոցենք մեր հետևից,
Կրքաթաթախ ու սանձարձակ՝ լինենք, ազատ ու վայրենի,
Անգամ չզգանք, որ արբունքի ալն է խաղում մեր այտերին:

Եկ այս գիշեր…

Facebooktwittergoogle_pluslinkedin