Դու կեղծեցիր՝ սեր շշնջալով…

Հրաշք օրերը հաջորդում էին միմյանց…
Թվում էր՝ երջանկությունն այլևս անդարձ իմ ուղեկիցն է կյանքում, թվում էր՝ երազանքն իրականացավ. Գտել եմ սերս, գտել եմ միակին, ում պատկանում են հույզերս, կրքերս… Թվում էր….
Նոր էինք վերադարձել հյուսիսից, նոր, ընդամենը՝ երկու օր… այնտեղ սեր էինք ուխտել, նոր կյանքի սկիզբը դրել, հավատարմություն երդվել…
Այդ երեկո տխուր էի, այնքան ունեի քո կարիքը, քո աջակցության կարիքը… քո ներկայության կարիքը…
Զանգիս պատասխանեցիր ուշացումով. Լսում եմ, սիրելիս… շտապեցի քեզ մոտ…
-Ու՞ր ես, եկ գիրկս, հոգիս, կարոտել եմ քեզ, սիրում եմ քեզ, տենչում եմ քեզ…
Մերժեցիր. Գիտե՞ս, իմ արև, վաղեմի, մտերիմ ընկերներս են եկել, պիտի հանդիպենք, միասին ընթրիքի գնանք, մերժել չէի կարող, մանավանդ՝ վաղուց չենք տեսել, ու հեռվից են…. Պիտի Գյումրի գնանք…
Տրտմությանս չափ չկար… Ո՞վ է ընկերդ հոգիս…
-Վաղեմի ընկեր է…
Հետո, շատ հետո միայն իմացա, որ ,,վաղեմի ընկերդ,, հերթական տարփածուդ էր… ում իսկապես չէիր կարող մերժել, ով քեզ հետ վարվում էր՝ որպես պարապ վախտի խաղալիք, ում տրվել ես… անգամ որպես էժանագին պոռնիկ՝ փողոցում՝ մեքենայի մեջ…
Ու կարողացար այդ կեղծիքը մատուցել քո անկրկնելի, հմայիչ ժպիտով, նայելով աչքերիս մեջ, սեր շշնջալով…
Հիմա, տարիների հեռվից նայելով օրացույցի այս օրն ազդարարող նիշին, ափսոսանքի տեղ քմծիծաղ է նշմարվում շուրթերիս… չէ. Հոգևոր վերածնունդը, արժեհամակարգի փոփոխությունը քեզ համար չէ. Կարմիր կովը երբեք չի փոխում իր կաշին: Ու հանձինս քեզ՝ երևի թե կորցրել ենք մեծագույն դերասանի. Ով գիտե լավ խաղալ իր խաղը, ով իր կրքերի կործանարար խաղով կարող է ժպտալ աչքերիդ մեջ ու համբուրելով շուրթերդ՝ հարվածել թիկունքիդ…

Հատված հին Հուշատետրիցhushatetr

Facebooktwittergoogle_pluslinkedin