Դու Աստվածուհի ես…

Գիշերն այստեղ էիր, ինձ այնքան մոտ… այնքան շոշափելի… այնպես հաճելի էրhushatetr քեզ հետ շփվելը, քո էությանն առնչվելը… թեկուզ երազում…
Բավական չէ ասել, թե գրավիչ ես: Դու հմայք ես:
Քո մարմինը, թուխ մաշկը, զգացմունք ու խելք արտահայտող աչքերը հավասարակշռությունից հանում են ինձ:
Դու հուզմունքից դժվար էիր շնչում, դա զգացվում էր կրծքիդ վայրիվերումներից… քո կու՛րծքը…
Դու այնքան լավն ես… այնքան հրապուրիչ… այնքան իրական…
Օ՛, ոչ, ես չեմ սիրում քեզ, չեմ կարող քեզ սիրել. Երբեք…
Ոչ էլ՝ կիրք ունեմ քո նկատմամբ:
Բայց ցնորքիս մեջ քո վրայից կանանցի այնպիսի թարմ բուրմունք էի առնում, որ գլխապտույտի մեջ կգցեր անգամ ապառաժե Սֆինքսին:
Չգիտեմ, ինչպե՞ս տիրացար ինձ… դու գայթակղության Աստվածուհի ես…

Հատվածներ հին հուշատետրից…

Facebooktwittergoogle_pluslinkedin