ԴՈՒ ԱՍՏՎԱԾՈՒՀԻ ԵՍ…

Դու կրակ ես, հուր ես:

Կախարդ ես, դու կարող ես հոգեառ հրեշտակի պես քո հրով սպանել, կարող ես երջանկացնել:

Դու թագուհի՛ ես:

Քո արտաքուստ հանդարտության, աչքերի մեղմ խաղի մեջ կիրք ու փոթորիկ է…

Դու թաքնված ես… ամենից, անտես աչքերից… հեռու ես… դու երևում ես հանց մի գիսավոր երկնակամարում, ճեղքում ես սրտեր, հոգիներ քո հրով այրում, անէանում…

Ավերակներ… ահա թե ինչ է մնում քո այցից հետո… քամված, սպառված հոգիներ, որ շնչակտուր, հազիվհազ տարուբերվելով եթերում՝ գալուստիդ են սպասում…

Որ այրվեն, մոխրանան, անէանան ու… նորից հառնեն, քո սիրով, կենարար սիրով ծաղկեն, ավյունով ու ավիշով հագեցած պոռթկան… պոռթկան ողջ հոգով, մարմնով, սիրով… պոռթկան ու երկնեն… կյանք երկնեն, սեր երկնեն…

Դու… Աստվածուհի ես….

Facebooktwittergoogle_pluslinkedin