Դե, գիրկս եկ…

Օրը մթնեց, լույսը մարիր, ու գիրկս եկ…

Առաջնորդիր քո ննջարան… ու անձնատուր՝ հմայքդ բեր…

Ես՝   կրքախեղդ ու հեթանոս տաք կարոտով,

Դու՝ վայրենի քո նազանքով,,, դե՝ գի՛րկս եկ…

Անուշահամ ու մեղրածոր քո շուրթերով կիրքս երգիր,

Վարագուրիր ինձ քո մահճում, գոտիդ քանդիր ու …

Արձակիր… սեգ նազանքդ, ամոթդ հեգ… մի կո՜ղմ նետիր:

Ու ծծերիդ ալ կարմիրին թող բալասան համբույր մի տաք,

Եվ նազա՜նքդ, թո՛ղ նազանքդ ու ծարավդ մթնշաղի,

Ե՛կ, հագեցրու… իմ տաք գրկում, քո տաք մահճում,

Դու՝ հանց խելառ ու հրածին սիրո աստղիկ, հուրհրա ինձ…

Տաք կոնքերդ կենդանացնեն երազներս, ու հույսերս…

Եվ, բորբոքվիր ու բորբոքիր… ցնորքներս, քո անկողնում…

Աղջամուղջին ես կարթնանամ ու չարչարված քո մարմնից,

Կրկին կքամեմ վերջին ճիչդ, ու շուրթերիդ միակ շշունջն…

Դե, ես քո՛նն եմ, դե՛… վայելի՜ր…

73b6d54f7b64[4]

Facebooktwittergoogle_pluslinkedin