Դեպի Արևն եմ գնում…

Չգիտեի, թե քարից եմ, թե կարող եմ դիմանալ տառապանքին, որ կարոտ է կոչվում: Չգիտեի, թե համբերությունս ծով է. Այնքան խոր, որ կարող եմ նրա խորքում ուրանալ անգամ իմ Եսը… ինձ, բայց ոչ երբեք քեզ….
Չգիտեի, թե սառցե Արև է լինում, թե փոխանակ ջերմանամ Արևովդ՝ ստիպված եմ ինքս ջերմացնել՝ հալելու այն սառցե պատնեշը, որ օտարություն է կոչվում….
Չգիտեի…
Չգիտեի, թե քո երջանկությունը իմ տառապանքը կարող է դառնալ, իմ ցավը՝ հոգուդ հանգստությունը….
Չգիտեի, թե ինչ է իսկական Սերը… Բայց ապրեցի այն, վերապրեցի Ցավը, ու հիմա դեպի Արևն եմ գնում….
images

Facebooktwittergoogle_pluslinkedin