ԳՈՐԾԱՐԱՐԸ

201430700004988abf84b425390e2f8fec067f586e

Սփյուռքահայ մեծահարուստ գործարարի հետ նախ համացանցով ծանոթացա. Նա պատվեր էր տվել մեր ընկերությանը որը կատարեցի: Ապա նրան հետևեցին էլի պատվերներ, ու այսպես մեր միջև գործնականին զուգահեռ աստիճանաբար նաև անձնական նամակագրություն սկսվեց:
Իսկ անձամբ ծանոթացա, երբ հերթական հայաստանյան այցի ժամանակ ինձ հրավիրեց Անի հյուրանոց՝ բանակցությունների…
Նա հիսունն անց, միջահասակ, ճաղատ տղամարդ էր, որ հազիվ արտաբերում էր հայերեն բառերը, բայց հրաշալի տիրապետում էր եվրոպական մի քանի լեզուների, նաև՝ անվանի ու հաջողակ գործարար էր, ով Հայաստանում մի քանի մեծ շինարարական ծրագրեր էր իրականացնում:
Անկեղծ ասած՝ նրա ինքնավստահությունն ու իմ հանդեպ քամահրական տոնը դուրս չեկավ, ու սկզբում բավական ճնշված էի զգում: Միաժամանակ՝ հետաքրքիր էր աշխատել նրա հետ: Նա ինչ որ կերպ ինձ հիշեցնում էր մանկությանս ու պատանեկությանս տարիներին ինձ հետ առնչված մեկ այլ մարդու, մեկ այլ սփյուռքահայ գործարարի, ում շատ բանով եմ երախտապարտ:
Գործարարն ինձ շատ բան սովորեցրեց, մանավանդ՝ մարդկանց հետ ինչպես է պետք հարաբերություններ կառուցել, և որ ամենակարևորն է՝ ինչպես վարվել փողի հետ: Եվ իրավ, նրա խորհուրդներն ինձ համար ուղեցույց եղան ողջ կյանքում…
Ինչևէ, մեր ծանոթության առաջին օրն ևեթ իմ Գործարարն ինձ համար փոքրիկ անակնկալ էր պատրաստել ու վերջում, հրաժեշտ տալիս, նա ինձ նվեր մատուցեց՝ փոքրիկ մի կուլյոն, ինչը ես ոգևորված ընդունեցի. Նա ճիշտ է, կսմթեց այտս, ու ինձ դիմեց որպես Փոքրիկս, սակայն նրա մատուցած նվերը, կարծում եմ, արժեր այդ փոքրիկ չարությունը:
Գնալով, մեր հանդիպումները հաճախակի էին դառնում: Գործարարը պատեհ-անպատեհ առիթներով ինձ սրճարան ու ռեստորան էր հրավիրում:Բայց մի անգամ, մի փոքրիկ դիպված քիչ էր մնում փչացներ մեր ամեն ինչ: Հանդիպումներից մեկի ժամանակ նա այլոց ներկայությամբ ձեռքը դրեց ազդրիս: Գուցե թե ես էի մեղավոր, շատ կարճ էի հագնվել այդ օրը. Չգիտեմ, բայց ես նեղացած վեր կացա ու գնացի: Նրան բորբոքված նամակ գրեցի, թե ինչպե՞ս համարձակվեց նման կերպ վարվել. Գործարարը ներողություն խնդրեց, ինձ համար գեղեցիկ նվերներ ուղարկեց ու միջադեպը հարթվեց.
Ես աստիճանաբար համակերպվեցի նրա ներկայությանը, նրա նվերներին, ու անգամ, երբեմն կարոտում էի, երբ նա երկար ժամանակ լռում էր: Այդ ժամանակ ինքս էի իրեն հիշեցնում իմ մասին. Մի նամակ, կամ մի գրավիչ նկար՝ թափանցիկ, խոստումնալից ժպիտով:
Մենք վաղուց էինք նկարներ փոխանակում. Գործարարն ինձ դեռևս առաջին հանդիպումների ժամանակ էր ցույց տվել իր կնոջ ու երկու զավակների լուսանկարները, և իմ ուղարկած նկարների մեջ, կարծում եմ, այլ, հետաքրքրասեր աչքերի համար տարօրինակ ոչինչ չկար…
Անկեղծ ասած՝ ես դեռևս կույս էի այդ ժամանակ: Տղաների հետ իմ հարաբերությունները համբույրից ու փոքրիկ չարություններից այն կողմ չէին անցել. Այսպես ասած՝ երբեմն լկստվում էինք… բայց կյանքը, առաջ սլացող կյանքն իր պահանջներն էր դնում իմ առաջ. Ես ուզում էի փայլեմ, հիացնեմ շրջապատիս, ուզում էի ուշադրության կենտրոնում լինել, ուզում էի շատ փող ունենալ…
Մի օր, ռեստորանում միասին ճաշելուց հետո նա ինձ իր տուն հրավիրեց: Փոքր ինչ գինովցաց էի: Գնացինք Հյուսիսային պողոտայում գտնվող նրա ընդարձակ բնակարանը: Շշմեցուցիչ էր. Այնքան ընդարձակ, փայլուն, ճաշակով… երանի իմը լիներ:
Հանգիստ երաժշտություն միացրեց, չեմ հիշում, վիսկի, թե ռոմ խմեցինք ու… այդ ժամանակ էլ եղավ ամեն ինչ… գրեթե ամեն ինչ…
Մեր երկար սպասված համբույրը քիչ տհաճ էր ինձ համար: Անկեղծ՝ նա ինձ համար գրավիչ չէր: Բայց, դրա փոխարեն հարուստ էր, կայացած, ու ապահով էի զգում իր կողքին: Վստահ էի, նա կպաշտպանի ինձ, իսկ իմ հասակակից տղաներն անվստահելի են:
Նա հափշտակված համբուրում էր մարմինս, կուրծքս, ազդրերս… մենք լրիվ մերկացանք…
Ես միայն թույլ դիմադրություն էի խաղում. Ի վերջո, այնքան էլ խելամիտ չէ առանց դիմադրության տրվել ամբողջովին :
Բայց երբ նա ցանկացավ լիովին տիրել ինձ՝ ես սաստեցի… Ես … աղջիկ եմ…
Մի պահ կանգ առավ, ապա զարմացած հայացքն ինձ ուղղեց՝ Ինչպե՞ս…
-Ես դեռ աղջիկ եմ…
Ես վախվորած ասացի այդ բառերը, վախենում էի, նա կանգ կառնի ու ինձ դուրս կհրավիրի. Բայց, ոչ, նա շարունակեց… փորձառու մարդ է, գիտի նման դեպքերում ինչպես վարվել…
Ես էլ բնականաբար, պարտքի տակ չմնացի….
Երբ լիցքաթափված ու բավարարված վեր կացանք իր անկողնուց, Գործարարը բացեց պահարանը, այնտեղից մի գեղեցիկ, թանկարժեք լուսանկարչական ապարատ հանեց, ինձ նվիրեց.-Սա քեզ, փոքրիկս….
Նա ինձ գրեթե միշտ այդպես էր դիմում՝ հայերեն, թե անգլերեն….
Մեր հանդիպումներն ավելի ինտենսիվ դարձան. Ճիշտ է, մեր գործողություններն անկողնում սահմանափակ էին՝ իմ կուսության պատճառով, բայց երկուսս էլ գոհ ու բավարարված էինք. Մանավանդ ես, բավարարված էի նրա առատաձեռնությունից:
Գործարարը երբեմն ինձ ծանոթացնում էր իր շրջապատի մարդկանց հետ: Անգամ, երբ հյուրեր էր ընդունում տանը, ինձ էլ էր հրավիրում: Դա մի այլ աշխարհ էր ինձ համար, երևակայական աշխարհ, որը սակայն ցավոք, շուտ հօդս ցնդեց.
Շուտով Գործարարը դեմ արհեստական խնդիրներ հարուցեցին: Նա երկարատև դատական քաշքշուկների մեջ հայտնվեց, որի արդյունքում հաճախ էր բացակայում երկրից, կամ՝ ուղղակի ժամանակ չէր լինում միասին անցկացնելու…
Ու այդպես էլ աստիճանաբար հեռացանք միմյանցից. Նրանից մնացին միայն երջանիկ հուշերը, նրա առատաձեռն նվերները…

Facebooktwittergoogle_pluslinkedin