Գարեգին Բ շնորհավորանքը հայ ժողովրդին

Նորին Սուրբ Օծություն, Աստծու փոխանորդը երկրի վրա, Տեր-Տեր Գարեգին Բ Հայոց կաթողիկոսի հայրապետական օրհնանքը Ամանորի և Սուրբ Ծննդյան կապակցությամբ….
Սիրելի հավատացյալ ՀՈՏՍ հայոց:
Հերթական տարին գլորվեց ու մենք մի քանի օրից կնշենք մեր Տեր և երկնային Թագավոր Հիսուս Քրիստոսի ծննդյան 2015-ամյակը:
Այդ կապակցությամբ շնորհավորում եմ սիրելի հավատացյալ հոտին:
Ուզում եմ նշել, որ այս տարին շատ բեղմնավոր էր Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու համար:
Նախ, իմ հովվապետական այցի ժամանակ սիրելի հավատացյալ հոտս ի սփյուռս աշխարհի առատաձեռն գտնվեց եկեղեցու և իմ գրպանի հանդեպ ու բավականին գումար ժողովվեց:
Եկեղեցաշինության ասպարեզում գրանցվեցին աննախադեպ հաջողություններ… քանի որ սարերում գտնվող օբյեկտները մեզ չեն հետաքրքրում, մենք ավարտին հասցրինք Լեզվի ինստիտուտից բռնագրաված շինության տեղում կառուցվող իմ հայրապետական նստավայրը:
Միջազգային ասպարեզում արձանագրված հաջողությունները ավելի ակնառու էին: Աստծու օրհնությամբ մեզ այցելեցին եղբայր թուրք ժողովրդի ,,Գորշ գայլեր,, կոչված սրբազան կազմակերպության ղեկավարները, որոնց հետ կարգին քեֆ-ուրախություն արեցինք, եղբայրաբար լուսանկարվեցինք՝ ի փառս եղբայր թուրք ժողովրդի հետ բարի-դրացիական հարաբերությունների հաստատման:
Գիտության ոլորտում արձանագրվեցին մեծամեծ հաջողություններ:
Մեր աստվածավախ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով ու իմ հորդորով, բնականաբար՝ աստուծո կամքով, նախագահի կրթական գծով խորհրդականը հոտի լավագույն ու նվիրյալ հովիվներից մեկը դարձավ: Բացի այդ՝ երեք աստվածաշնորհ եպիսկոպոս ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ԱՆԴԱՄ դարձան՝ որպեսզի խոչնդոտեն ազգային և այլ աղանդավորական գաղափարախոսությունների ու տեսությունների տարածումը ՀՈՏԻՍ մեջ:
Բիզնես առումով էլ ակնառու են հաջողությունները… Թե գծերը, թե մոմավաճառությունը, թե եկեղեցաշինությունը, թե հանուն ընտանիքի պլանավորման մեր ձեռնարկած բիզնեսը հսկայական եկամուտ բերեցին. Ինչ լավ է, որ աստծու կամոք ես և եկեղեցին ազատված ենք հարկերից…
Մենք ամեն ինչ կանենք հանուն հավասարության և խոստանում եմ, եկող տարի մի քանի բարձրաստիճան ՀՈՎԻՎ ևս բենթլիներ կունենան, որպեսզի մենաշնորհ չլինի աստծու սուրբ եկեղեցու ներսում…
Ճիշտ է, իմ հովվապետական այցի ժամանակ մի քանի հայկական գաղթօջախներ պառակտվեցին, ու մի քանի աստվածուրաց հոգևորականներ անգամ ինձ վարկաբեկեցին մամուլով, բայց աստծու զորությամբ ես նրանց կարգալույծ արեցի, իսկ տվյալ համայնքները, որ հետևում էին այդ աստվածուրացներին, որոշակի հանգանակությունների գնով կարող են իմ հայրապետական նզովքից ազատվել…
Իմ մյուս ձեռքբերումների մասին համեստորեն լռում եմ, հավատացյալ ՀՈՏ հայոց…
Հորդորս է՝ աստվածավախ եղեք ու նոր տարուն պաս պահեցեք, դրանով համ կխնայեք ձեր միջոցները և երկու մոմ ավել կվառեք եկեղեցում՝ հաճոյանալով մեր երկնային տիրոջը, համ՝ պարտքի տակ չեք ընկնի, վերջապես՝ օրը պասուց է…
Եվս մեկ անգամ՝ շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ: Փառք մեր երկնային տիրոջը՝ արքային Հրեից Հիսուս Քրիստոսին: Ամեն:
30,12,2014Armenian Patriarch Gives Speech On Religious Freedom In Washington

Facebooktwittergoogle_pluslinkedin