Արև կա, Արև կա իմ սրտում…

Աչքերդ Արև են, նրանք ջերմացնում են հոգիս,
Որքան էլ հայացքդ փախցնես, քո հուրը կառնեմ շողքերից…
Թախիծ կա նրանց խորքերում, կարոտ կա ու հուշ անցյալի,
Որքան էլ սառցով դու պատես՝ կիրք ու ցասում կա բաղձալի:

Ոչինչ մի խոսիր շուրթերով, մեկ է՝ կխոսեն աչքերդ,
Խոսքերը միայն խաբկանք են, աչքերդ՝ մատնում են լիուլի:
Արևի փայլով աչքերիդ պատմում ես սերդ իմ հոգուն,
Ցույց տալիս, թե որքան անձկալի, տաքուկ ու ջերմ է քո հոգում…

ՈՒզում եմ աչքերիդ քո փայլից վառեմ կրակը իմ սրտի,
Համբույրիդ բոցով հրակեզ, երգերս ուղղեմ միայն քեզ…
Աչքերիդ արևով նայիր, թե որքան լույս կա իմ հոգում,
Հասկացիր, հասկացիր վերջապես,Արև կա, Արև կա իմ սրտում… images-13
03,05,2015

Facebooktwittergoogle_pluslinkedin