Արև գրկած, Լույսին փարված մերկ մարմնին Աստվածուհու…

Արևավառ, Արևափառ, Արև դարձած սերս անմար

Եկավ այցի խավար օրվաս աղջամուղջին.

Արևի պես վառ աչքերով հոգիս խայթեց սուր հայացքով,

Փարվեց ուսիս, ու շշնջաց իմ ականջին. Ջահդ վառիր…

Արևավառ պարանոցին ցողի կաթիլ,

Արևահամ զույգ կրծքերին կոկոն հատիկ… ջերմ ափերով

Ինձ մատուցեց. – Խենթ, ծարավդ եկ, փարատիր….

Արև բույրից հանց արբեցած, հանց խենթացած,232099871406616287

Ես փարվեցի ճերմակ գրկին ու իր գոտին… արձակեցի…

Արև գրկած, Լույսին փարված մերկ մարմնին Աստվածուհու,

Վայելեցի, վայելեցի խենթությունը իմ Արևի, հուր կրակը իր մարմնի…

Արևավառ, Արևափառ, Արևահամ սերս խնդաց, սերս վառեց,

Ու պարուրեց, իր Արևով հոգիս գրկեց, առավ, տարավ…

Facebooktwittergoogle_pluslinkedin