Արդյոք ռու՞սն է Կարսն ու Արարատը տվել թուրքին…

Տարբեր հարթակներից կարծիքներ են հնչում, թե 1921 թվականի Մոսկվայի և Կարսի պայմանագրերով Լենինը (ի դեպ, հենց Լենինը, ոչ թե՝ ռուսը) Կարսի մարզն ու Արարատ սարը տվեց թուրքին: Ասում ենք այդպես, մի բոլ հայհոյում Լենինին, երբեմն՝ ռուսին, ու սրտներս հովացած՝ մեր սուտը փաթաթում ենք մեր սերունդների վզին ու հանգիստ խղճով ապրում:
Բնավ չժխտելով ու չհերքելով Լենինի ու Ռուսաստանի հայատյացությունը, բնավ չժխտելով Մոսկվայի ու Կարսի պայմանագրերի հայաջինջ էությունը, ուզում եմ մատնացույց անել, որ դեռ Լենինից ու ռսից առաջ Կարսի մարզը Թուրքիային հանձնեցինք մենք, 1920 թվականի դեկտեմբերի 2-ին կնքած Ալեքսանդրապոլի խայտառակ, դավաճան պայմանագրով, որ Հայաստանի հանրապետության անունից ստորագրեց Ալեքսանդր Խատիսյանը:
Հիմա բնավ էական չէ, թե Ալեքսանդրապոլի պայմանագիրը վավերական չէ, քանզի չվավերացվեց ստորագրող երկրների պառլամենտների կողմից: Դա իրավական հարթակն է: Իսկ բարոյական հարթակու՞մ… չունե՞նք պատասխանատվություն: Նաև, գուցե դա՞ հիմք հանդիսացավ թուրքական պահանջատիրությանը 1921 թվականին Մոսկվայում և Կարսում:
Չէ՞ որ տվել ենք, ու տվել ենք մեր ձեռքով… Դե, հայհոյե՛ք Լենինին…

Facebooktwittergoogle_pluslinkedin