ԱՆՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆԸ

Հայոց իշխան Ատատ Խոռխորունին նախ միացավ 595 թվականի Սմբատ Բագրատունու ապստամբությանը՝ ընդդեմ Բյուզանդիայի և Պարսկաստանի, ապա, դավաճանելով ապստամբներին, ծառայության անցավ Բյուզանդիայում՝ կայսերական բանակում։ Տարիներ անց, հայկական զորագնդերով Թրակիայում քաջագործություններով աչքի ընկավ ու ստացավ պատրիկի բարձր աստիճան։ Նա իր 70 զինակիցներով մայրաքաղաք է հրավիրվում, բարձր պատիվների արժանանում։ Սակայն, հետագայում, իշխանը Սև ծովի նավահանգիստներից մեկում նավ է գրավում, հասնում Տրապիզոն։ Այստեղից շուրջ 18 ընդհարում է ունենում բյուզանդացիների հետ, ի վերջո, ճեղքում, հասնում է Նախճավան։ Նախճավանում մի բերդում հայերին պաշարում են բյուզանդական ստվար ուժերը։ Պարսից Խոսրով Բ արքան օգնական զորք է ուղարկում ու ազատում Ատատին ու իր զինակիցներին։ Ատատ իշխանին փառահեղ ընդունելություն են ցուցաբերում պարսից արքունիքում։ Սակայն, տարիներ անց, նա միտք է հղանում կրկին ծառայության անցնել հույների մոտ։ Այնժամ, պարսից արքայի հրամանով կապում են նրա ձեռքերն ու ոտքերը, բրածեծ անելով սպանում․․․
 
Facebooktwittergoogle_pluslinkedin