Անիծում եմ այն օրը, երբ տեսա քեզ…

Ուզում եմ երակներս բացել, մեջիցս դուրս թափել արյունս կաթիլ առ կաթիլ, որովհետև այն ամբողջովին քեզնով է ներծծված…
Ուզում եմ դուրս հանել հոգիս, այրել կրակին, միայն թե մոռանամ քեզ: Շատ եմ ուզում մոռանալ:
Ուզում եմ անգամ ինքս ինձ մոռանալ: Ուզում եմ անէանալ, որ չզգամ հոգեկան այս տանջանքը…
Անիծում եմ այն օրը, երբ տեսա քեզ:
Տեսա քո հմայքը:
Սկզբից զարմացա, հետո՝ հիացա:
Իսկ վերջում, վերջում միայն խմում էի: Խմում էի խաղողի կարմիր գինին ու… հարբում քեզնով:
Հատված հին Հուշատետրիցhushatetr

Facebooktwittergoogle_pluslinkedin