Այսօր ես ուրիշ հայ երիտասարդի տեսա…

Այսօր ես ուրիշ հայ երիտասարդի տեսա…

Հայտնի բան է՝ պայքարն ազնվացնում է մարդուն, անհատին, հասարակությանը…

Դրա վառ օրինակը երևանյան փողոցներում օրերս սկիզբ առած համազգային հուժկու պայքարն է;

Իրավ, այս պայքարն էապես տարբերվում է մյուսներից թե՛ մարտավարությամբ, թե՛ ճկունությամբ, թե՛ կարճ ժամանակում գրանցված արդյունքներով, թե՛ տարիքային կազմով:

Այս պայքարի առաջամարտիկը հայ երիտասարդն ու պատանին են:

Իրավ, բավական մեծ է զորակոչային ու նախազորակոչային տարիքի երիտասարդների թիվը; Դա ոգևորում է: Անկախ սպառազինության քանակից և որակից՝ վստահաբար՝ հայրենիքի պաշտպանների կուռ միավորում ունենք:

Ոգևորիչ է երիտասարդ տիկնանց և աղջիկների ակտիվ մասնակցությունը պայքարին: Նրանք իրավ, ոգի են տալիս իրենց ընկերներին, ամուսիններին, հայրերին, եղբայրներին…

Այսօր ես ուրիշ հայ երիտասարդի տեսա:

Միասնական, ոգեղեն, միմյանց նկատմամբ հարգալից, գրեթե եղբայրական միջավայր էր: Բոլորը կռիվ են տալիս, բոլորը նպատակասլաց են, բոլորը հավատում են հաղթանակին, բոլորի հոգսն ու նպատակը մեկն է՝ հայրենիքի հզորությունն ու ամուր պետականության հաստատումը: Արդար հասարակության կերտումը:

Այսօրվա երիտասարդը իհարկե, արցախյան պատերազմում կռիվ տված ու հաղթանակած հայ նվիրյալի զավակն է… իսկ մոտիվը… հայրենիքի հզորությունը, քաղաքացիական արդար հասարակության կայացումը, ատելի իշխանավորներից ազատվելու իղձը…

Հիրավի, երանի 1915 թվականի հայը գոնե կեսն ունենար այսօր Երևանի փողոցներում պայքարող հայ երիտասարդի ոգու…

Եղբայրնե՛ր, քույրե՛ր, ձեր հայրերը ԽՍՀՄ-ի դեմ են պայքար մղել ու հաղթել, սերժերն ու հանրապետականներն ովքե՞ր են, որ ընկրկեք…

Դուք հաղթող եք: Դուք արդե՛ն հաղթել եք ձեր այսօրվա կեցվածքով, ձեր այսօրվա պայքարով:

Դուք նորանկախ Հայաստանի ամենամեծ ձեռքբերումն եք:

Թող ձեր աչքերի փայլը երբեք չմարի, թող ձեր ոգին միշտ արի լինի, թող ձեզ կամքն անսասան լինի, թող ձեր կոչումը լինի՝ Հաղթանակ…

Facebooktwitterlinkedin