Tirar-Travel logo
flag armenia flag gb flag russia

Հեթանոս Հայաստան/ 7 օր

Սիրելի գործընկեր.
Հայաստանն աշխարհին հայտնի է շատ բրենդներով, սակայն Հայաստան ասելով այսօր առաջին հերթին բոլորը պատկերացնում են քրիստոնեություն և քրիստոնեա մշակույթ, քանզի աշխարհում քրիստոնեությունը որպես պետական կրոն հենց հայերը ընդունեցին 301թվականին:
Հայաստանի զբոսաշրջային ընկերությունները որպես կանոն օտարերկրյա հյուրերին առաջարկում են ծանոթանալ սոսկ հայոց քրիստոնեական մշակույթի հետ. Ճարտարապետութուն, պատմութուն, ավանդապատումներ…
Մենք ձեզ առաջարկում ենք այլընտրանք:
Ոչ պակաս հարուստ է նաև հայոց նախաքրիստոնեական մշակույթը: Մասնավորապես, հայոց տաճարները, ավանդազրույցները, հայոց դիցարանը… Արարատյան դիցաբանությունը մեզ շատ բան է ավանդելհայոց նախաքրիստոնեական հավատալիքներից: համաձայն նրանց՝ Հայաստանը աստվածային արարչագործ երկիրն է և մարդկության նախահայրենիքը:
Մեր այս փաթեթով առաջարկում ենք Ձեզ ծանոթանալ Հայաստանի նախաքրիստոնեական մշակույթին ևս, նրա հարուստ ավանդույթներին, ծեսերին, պատմությանը, ճարտարապետությանը: հայերը եզակի ազգ են աշխարհում, որ իրենց հնագույն դիցարանում ունեցել են հյուրընկալության աստվածութուն՝ Վանատուրը, և հյուրընկալութունը հայերի կեցաղային մշակույթն է, որով ևս Հայաստանը հայտնի է ամբողջ աշխարհում: Բարի Գալուստ Հայաստան՝ Աստվածային արարչագործության նախահայրենիք:
Ծրագիր
Օր 1. ՇՐՋԱՅՑ ԵՐևԱՆՈՎ
Էրեբունի արգելոց-թանգարան,
Հայստանի պատմության թանգարան,
Մատենադարան,
Կապույտ Մզկիթ,
Երևանի համայնապատկերը մայր Հայաստան հուշարձանի տարածքից:
Օր 2. ԱՐԱՐԱՏ և ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԵՐ
ԽՈՐ ՎԻՐԱՊ. Հայստանի նշանավոր սրբավայրերից Խոր Վիրապ հնավայրը գտնվում է Հայաստանի հնագույն մայրաքաղաքներից մեկի՝ Արտաշատի տարածքում:Քրիստոնեական լեգենդի համաձայն՝ մինչ Հայաստանում քրիստոնեության ընդունումը այստեղի բանտում 13 տարի անց է կացրել առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորիչը:
Հայոց հին հավատալիքը՝ Արարատյան դիցաբանութունը, գեղեցիկ պատմութուն է մեզ ավանդել, համաձայն որի, Չարի Վիշապը հայոց երկրից առևանգում է սիրո աստվածուհուն՝ Աստղիկին և պահում այդ Վիրապում: Եվ նրան հայտնաբերում է ռազմի Աստված Վահագնը և իր Թուր Կեծակիով ճեղքում է Վիրապը, մենամարտում հաղթում Վիշապին ու ազատում Աստղիկ դիցուհուն… ու կրկին հայոց երկրում իշխում է սերը…
ԱՐԵՆԻ. Արենին իրավամբ համարվում է աշխարհի գինու մայրաքաղաքը…
ՆՈՐԱՎԱՆՔ. Նորավանքի կիրճը աչքի է ընկնումառանձնակի գեղեցկությամբ, բնական տեսարանների բազմազանությամբ, գեղեցիկ ու վեհ ժայռերով…
ՕՐ 3. ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ. Քարահունջ-Տաթև-Դիլիջան
ՔԱՐԱՀՈՒՆՋ. Սա աշխարհի հնագույնաստղադիտարանն է, որի տարիքը հաշվում է գրեթե 8000 տարեկան: Այն գտնվում է Երևանից 200կմ դեպի հարավ: Վարկածներից մեկի համաձայն անգլիական նշանավոր Սթոունհենջը կառուցել են հենց Քարահունջից բրիտանական կղզիներգնացած հայ քրմեր-բրիտները… Այցելելով Քարահունջ՝ դուք մտովի կտեղափոխվեք դեպի հազարամյակների խորքերը և կպատկերացնեք, թե ինչպես էին քրմերն այստեղից ուսումնասիրում երկնքի աստղերը… Քարահունջը մայրն է հանդիսացել աստղագիտության, տոմարագիտության: Այն այժմ էլ հիացմունք է պատճառում իր այցելուներին…
ՏԱԹև. Տաթևի վանքը միջնադարյան Հայաստանի հոգևոր-մշակութային մեծ կենտրոններից է: Այն առանձնանում է իր վեհ ճարտարապետությամբ ու գեղեցիկ բնության հետ իր ներդաշնակությամբ: Դեպի Տաթևի վանք կուղևորվենք աշխարհի ամենաերկար ճոպանուղիով:
ՕՐ 4. ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ.
ԼԱՍՏԻՎԵՐ. Մեկ ժամ քայլելով կուսական անտառներով՝ Դուք կհայտնվեք Լաստիվերի քարանձավում: Այստեղ կտեսնեք մշակույթի մի քանի շերտեր՝ նախաքրիստոնեական հեթանոս Աստվածների քանդակներ, միջնադարյան խարքարեր… Ապա ձորում դուք հնարավորութուն կունենաք զովանալ լեռնային ջրվեժների մոտ, անգամ լողանալ հայոց անտառներից բխող զուլալ ջրերում:
ԳՈՇԱՎԱՆՔ. 12 դարի չքնաղ վանական համալիր, որը հիմանդրվել է միջնադարի խոշորագույն մտածող Մխիթար Գոշի կողմից:
ՕՐ 5. ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ.
ԳԱՌՆԻ. Գառնիի հեթանոսական տաճարը 3000 տարեկան է. Ներկա տեսքով այն կանգուն է 78 թվականից: Այն հայկական ճարտարապետության գլուխգործոցներից է, որն իր ձևով էապես ազդել է հելլենական մշակույթի վրա: Ավելորդ չէ նշել, որ Գառնին նախկին ԽՍՀՄ տարածքում ամբողջական պահպանված միակ հեթանոսական տաճարն է: Գառնիում մասնակից կդառնաք քրմական ծեսին, հաղորդակից կլինեք Հայոց աստվածների ոգուն, ապա հայկական խոհանոցը կվայելեք տեղում՝ քրմերի տանը, քրմերի ներկայությամբ: Ձեր ճաշը համեմված կլինի հետաքրքիր տեղեկատվությամբ ու պատմութուններով: Ցանկության դեպքում քրմերը կկատարեն պսակ հին հայկական արիական ծեսով:
ԳԵՂԱՐԴ. Գեղարդի վանք (ընդգրկված ՅՈւՆԵՍԿՈ-ի համաշխարհային ժառանգության ցանկում) ի սկզբանե հայտնի է որպես Այրիվանք. Անունը վերաբերում է աստվածաշնչյան գեղարդի, որով հռոմեացի զինվորը խոցեց Քրիստոսի մարմինը պարզելու, եթե նա կենդանի է, թե՝ ոչ: Գեղարդը երկար ժամանակ պահվել է Գեղարդավանքում նախքան Էջմիածնի Մայր Տաճարի թանգարան տեղափոխվելը:
ՕՐ 6. ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ.
ՄԵԾԱՄՈՐ. Մեծամորում է գտնվում Անահիտ աստվածամոր տաճարը, որի հիմքերը կտեսնեք, կհիանաք թանգարանի հարուստը նմուշներով և անջնջելի տպավորություններ կտանեք աշխարհի հնագույն պղնձաձուլարանից, որի տարիքը 5000ից ավելի հին է:
ՍԱՐԴԱՐԱՊԱՏ. Սարդարապատը հայոց փառքի թանգարան է: Այստեղ է գործում ամենամեծ ազգագրական թանգարանը:
ԷՋՄԻԱԾԻՆ. Մայր տաճարի խորանի տակ մինչ օրս պահպանվում է հեթանոսական շրջանի Սանդարամետ աստծո տաճարի մի հատված:
ԶՎԱՐԹՆՈՑ. Զվարթփնոցի տաճարում, որպես հայաստանյան այցելության եզրափակում, կվայելեք հայոց հնագույն պարերը, Կարին պարային անսամբլի կատարմամաբ, կծանոթանաք ռազմապարերին պատմությանը. Պարեր, որ պարել են հայ տազմիկները պատերազմներում թշնամու բանակը ջախջախելուց հետո:
ՕՐ 7.
Մեկնում.