Tirar-Travel logo
flag armenia flag gb flag russia

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ

Շիրակի մարզը գտնվում է Հայաստանի հյուսիս-արևմուտքում: Մարզկենտրոնը Գյումրին է, որ Երևանից հեռու է 126 կմ և ունի 146.000 բնակիչ: Մարզը հյուսիսից սահմանակից է Վրաստանին, արևելքից՝ Լոռու մարզին, հարավից՝ Արագածոտնի մարզին, արևմուտքից՝ Թուրքիային:

Հուշարձաններ ....

ՄԱՐՄԱՇԵՆ

Գյումրիի մոտակայքում գտնվող այս հրաշալի կոթողը միջնադարյան աշխարհահռչակ ճարտարապետ Տրդատի գլուխգործոցներից է: Չնայած նրա շինարարության ժամանակ մարմար չեն օգտագործել, բայց իր գեղեցիկ հորինվածքի ու ճաշակով ձևավորման համար ժամանակակիցները նրան տվել են Մարմաշեն՝ մարմարով շինված անվանումը:

ՄԻՆԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՏՈՒՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Շիրակի մարզի Ջաջուռ գյուղում է ծնվել աշխարհահռչակ հայ նկարիչ Մինաս Ավետիսյանը, ուր 1983 թվականին բացվեց նրա տուն-թանգարանը: Այցելելով Գյումրի՝ մի զլացեք, այցելեք նաև Ջաջուռ և Մինասի թանգարանում հիացեք ժամանակակից հայ արվեստի ամենապայծառ նմուշներով: