Tirar-Travel logo
flag armenia flag gb flag russia

ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Վիկտոր Համազասպի Համբարձումյանը ծնվել է 1908 թվականի սեպտեմբերի 18ին, մահացել՝ 1996 թվականի օգոստոսի 12-ին: Նա հայ ազգային հերոս է, բայց ամենևին էլ այդ պատվավոր կոչմանը չի արժանացել ռազմի դաշտում: Վիկտոր Համբարձումյանը մեր ժամանակների ականավոր աստղագետ և աստղաֆիզիկոս է, տեսական աստղաֆիզիկայի հիմնադիրներից մեկը։ Համբարձումյանի աշխատությունները վերաբերում են աստղերի և միգամածությունների ֆիզիկայի, աստղային աստղագիտության, աստղային համակարգերի դինամիկայի, աստղերի և գալակտիկաների տիեզերածնության և մաթեմատիկական ֆիզիկայի բնագավառներին։ Համբարձումյանը հեղինակն է սկզբունքորեն նոր տիեզերածնական հայեցակարգի։ Նա Բյուրականի աստղադիտարանի հիմնադիրն է։ Վիկտոր Համբարձումյանը աշխարհի երեք տասնյակ ակադեմիաների անդամ է, բազում գյուտերի ու նորամուծությունների հեղինակ ։ Նա երկու անգամ ընտրվել է Գիտական միությունների համաշխարհային խորհրդի նախագահ (1966-72 թթ.), ինչը բացառություն էր, քանզի միության կանոնակարգով նույն գիտնականը երկրորդ անգամ նախագահ ընտրվել չէր կարող։